«Մանկուց նման հորդորներ լսող սպան չի կարող նորմալ ձևով զինվորի հրամանատար լինել». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զորամասում տեղի ունեցած կարգազնացությունների վրա այնպես եք զարմանում, կարծես այնտեղ ծառայող զինվորները և սպաները մեր տներից ու բակերից չեն գնացել։ Զորամասում ծառայող ցանկացած զինծառայող՝ շարքայինիցի մինչև գեներալ, այդ թվում նաև ՊՆ նախարար, իր ընտանիքի հայելին է։ Ու չասեք, թե կյանքում չեք նկատել, թե մարդիկ ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին՝ ով քեզ բան ասի բալես, քարը վեկալ տուր գլխին։ Մի քիչ ավելի մեծ տարիքում՝ բա էտ լակոտի բերանը չկարացա՞ր ջարդես։ Մի փոքր էլ ավելի մեծ, արդեն զորակոչիկի տարիքում՝ կգնաս չաստ ու հենց առաջին օրվանից քոնը կդնես։ Նույնը նաև սպաների դեպքումա, մանկուց նման հորդորներ լսող սպան չի կարող նորմալ մարդկային ձևով զինվորի հրամանատար լինի։ 18 տարի էտ երեխեքը մենակ քարով ծեծելու, իրար գլուխ ջարդելու մասին են լսում, վերջում էլ դե իրանցը պետքա դնեն։ Ոչ մեկ չի մտածում, որ ինչ-որ մեկն էլ իրա երեխունա նույն խորհուրդները տալիս ու կարողա իրա երեխու դեմ դա կիրառվի։ Ու տենց բանակ գնում է խումբ, ով պատրաստվում է «իրանը դնել» իսկ դնելու մեթոդներն ամեն մեկի մոտ տարբեր են, մեկը քարով գլուխ ջարդելով, մեկը բերան փշրելով։ Նենց որ բանակը մեր հայելին է։ Եթե չեք ցանկանում ձեր դիմաց տեսնեք նման պատկեր ինչին տարիներ շարունակ նպաստել եք, ապա սկսեք ավելի գիտակցված դաստիարակել նոր սերունդին։ Թե չէ այդ 18 տարեկան զինվորները ու արդեն տարիքով մեծ սպաները օդից չեն ընկնում բանակ։ Իսկ մինչև այդ, բանակում էլ ամենախիստ ձևով պետք է պատժվեն կիսագողական բարքերով ծառայող սպաները ու զինվորները, որպեսզի մյուսների համար դաս լինի»։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր որ ՀՀ ԶՈՒ մի քանի սպաներ կարգազանցության համար պաշտոնանկ են արվել։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18