Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչերը լցվել են կարճևանցիների այգիները
![]() Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի բնակիչները նամակներով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին՝ պահանջելով լուծում տալ կոմբինատի կողմից իրենց հողատարածքների պարբերաբար աղտոտման խնդրին, տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը: Նամակներում ասված է, որ «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի հանիքց դուրս եկող արդյունաբերական կեղտաջրերը սխալ ջրահեռացման հետևանքով Կարճևան գետի հունով հոսում, լցվում են կարճևանցիների այգիները, թունավորում հողը՝ դարձնելով անպիտան, իսկ բերքը՝ վնասակար առողջության համար: Այդ կեղտաջրերից հողի վրա առաջանում է ծանր մետաղներ պարունակող հաստ շերտով նստվածք: ԷկոԼուրի հետ զրույցում Կարճևանի բնակիչը հայտնել է, որ արդեն երկար ժամանակ է իր և համագյուղացիների այգիներն ու բանջարանոցները աղտոտվում են հանքավայրի պատից դուրս եկող հանքի ջրերով: «Հանքի թունելից ջրահեռացման ռետինե խողովակ է դուրս գալիս դեպի «Դյուզ» կոչվող ձորը: Կեղտաջրերը թափվում են անմիջապես ձորի մեջ: Բայց այդ՝ մոտ 2 կմ-անոց խողովակն ինչ-որ տեղ վնասված է: Արդյունքում կեղտաջրերը լցվում և աղտոտում են գյուղի հողերը»: Փետրվարի 26-ին բնակիչները նամակով դիմել են Մեղրիի քաղաքապետին: Տեղյակ են, որ քաղաքապետարանից դիմում է գնացել կոմբինատի ղեկավարությանը, որը դեռևս անարձագանք է մնացել: Մարտի 5-ին նամակ են ուղարկել «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան»-ի գլխավոր տնօրենին: Առ այսօր այդ նամակը նույնպես անարձագանք է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
