Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տավուշում որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը

317
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 14:05
Տավուշում որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը

Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր: Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: