Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանները հայտնաբերել են գիշերային ակումբում քաղաքացուն դանակահարած անձին

370
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 16:15
Ոստիկանները հայտնաբերել են գիշերային ակումբում քաղաքացուն դանակահարած անձին

Մարտի 9-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Ս-ն։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Չարենցավանի Երևանյան փողոցում գտնվող գիշերային ակումբում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Ս-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել 29-ամյա Գեղամ Ս-ն։
Ժամը 02.55-ին Գեղամ Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: