Թրամփը մտադիր է Թուրքիային և Հնդկաստանին զրկել ԱՄՆ շուկա արտոնյալ մուտքի իրավունքից
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Թուրքիային և Հնդկաստանին զրկել ԱՄՆ շուկա արտոնյալ մուտքի իրավունքից: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: «Տեղեկացնում եմ, որ մտադիր եմ դադարեցնել Թուրքիայի և Հնդկաստանի՝ ԱՄՆ շուկա արտոնյալ մուտքի իրավունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իր որոշումն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թուրքիան «գերազանցել է» արտոնյալ մուտքի իր իրավունքը, որը տրամադրվել էր 45 տարով: «Թուրքիայի տնտեսությունն աճել է և դիվերսիֆիկացվել: ՀՆԱ-ի աճը բնակչության օգտին է, աղքատության մակարդակի նվազեցումն ու դիվերսիֆիկացումը վկայում է Թուրքիայի տնտեսական զարգացման բարձր մակարդակի մասին»,- ասվում է նախագահի ուղերձում: Թրամփը նաև նշել է, որ Հնդկաստանը ևս զրկվում է «արտոնյալի» կարգավիճակից, քանի որ «Հնդկաստանը Միացյալ Նահանգներին չի կարողացել երաշխավորել, որ կապահովի իր շուկա հավասար և ընդունելի հասանելիությունը, ինչպես նախատեսվում էր»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
