Թրանսփարենսի Ինթերնեշնլի բացահայտումը ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ»-ի վերաբերյալ
![]() Ինչպես հայտնի է, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպությունն իր գործընկեր՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) բացահայտած նյութերի հիման վրա բազմիցս հանդես է եկել փողերի լվացման միջազգային սխեմաների դեմ մամուլի հաղորդագրություններով: Հերթական բացահայտումը վերաբերում է «Տրոյկա լվացքատանը», որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը: Բեռլին, 4 մարտի 2019 «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և գործընկեր լրատվամիջոցների կողմից «Տրոյկա լվացքատան» վերաբերյալ այսօր հրապարակած բացահայտումները վեր են հանել Եվրոպայում փողերի լվացման դեմ գործող համակարգերի աչք ծակող թերությունները և հիմք են տալիս ներկայացնելու պահանջ՝ ստեղծել ԵՄ փողերի լվացման նկատմամբ վերահսկող մարմին», - ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության մամուլի հաղորդագրությունում: «Եվրոպայի բանկային համակարգը պետք է ծառայի որպես արգելապատնեշ և թույլ չտա Ռուսաստանի և այլ երկրների տնտեսություններից կոռումպացված փողերի դուրս բերումը: Փոխարենը շարունակաբար տեսնում ենք, թե Եվրոպայում որքան դյուրին է կոռուպցիայի, հարկերից խուսափելու կամ այլ քրեական գործունեության արդյունքում ստացված եկամուտները լվալն ու թաքցնելը»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Պատրիցիա Մորեյրան: «Բավարար է ընդամենը մեկ անանուն օֆշորային ընկերության և աչք փակելու պատրաստ մեկ կամ ավել անազնիվ բանկերի առկայությունը: Եթե բանկերն ավելի արդյունավետ վերահսկողություն չսահմանեն, ականատես կլինենք ավելի մեծ թվով այսօրինակ սկանդալների, որոնք քայքայում են ԵՄ ամբողջ բանկային համակարգը»: «Տրոյկա լվացքատան» հետաքննությունները ցույց են տալիս, թե ինչպես է 2006-2012թթ. ռուսական «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկը գործարկել մի սխեմա Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 3 ընկերությունների մասնակցությամբ, որոնք հիմնել են ավելի քան 35 օֆշորային կեղծ ընկերություններ և ունեցել են հաշիվներ Լիտվայի Ուկիո բանկում: Որոշ ընկերություններ գրանցված են եղել լիազորված անձանց, այդ թվում՝ չքավոր սեզոնային աշխատողների անունով: Լիտվայի բանկը, որը երկրի կենտրոնական բանկն է, չի բացահայտել այս սխեման, չնայած որ նկատել էր նմանօրինակ մեխանիզմ, որի միջոցով Ուկիոյի սնանկանալու ընթացքում դուրս էին բերվում փողերը: «Տրոյկա լվացքատան» միջոցով լվացվել է ավելի քան 3.5 միլիարդ եվրո: Գործարկված սխեման կապված է կոռուպցիոն սկանդալներում, այդ թվում՝ Մագնիցսկու գործում, «Ռուսաստանի լվացքատան» և Շերեմետևոյի վառելիքի խարդախության մեջ ներգրավված ընկերությունների հետ: «Այս սխեմաների նպատակն է միջազգային բանկային ցանցերի միջոցով թաքցնել գումարների ծագումը: Չափազանց թույլ է պաշտպանված մուտքը դեպի եվրոպական ֆինանսական համակարգ»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի փողերի լվացման և բանկային փորձագետ Մաիրա Մարտինին: «Փողերի լվացման դեմ պայքարող ներպետական մարմինները չունեն բավարար լիազորություններ, ինչպես նաև անհրաժեշտ ռեսուրսներ՝ վաղ փուլում արդյունավետ բացահայտելու և կանխելու պոտենցիալ քրեական գործունեությունը: Մենք իմանում ենք այս դեպքերի մասին տեղեկատվական արտահոսքի և տվյալների կոտրվելու արդյունքում, հաճախ երբ այդ սխեմաներն այլևս չեն գործում»: Աղմկահարույց սկանդալներն, ինչպիսին դանիական Դանսկե բանկի գործն է, հիմքեր են ստեղծել բարեփոխումների գնալու համար: Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ֆինանսական հանցագործությունների, հարկեր չվճարելու և հարկերից խուսափելու հարցերով (TAX3) հանձնաժողովը կոչ է արել ԵՄ մակարդակում ստեղծել փողերի լվացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց: Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում ստեղծել ԵՄ մակարդակում գործող վերահսկողական մարմին, որը կունենա հետաքննելու կարողություններ և պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ, ինչպես նաև կապահովի՝ *կատարելագործված տեխնիկական փորձաքննություն՝ ազգային և ԵՄ մակարդակով բացահայտելու ապօրինի ֆինանսների միջսահմանային հոսքերը, |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
