Գործադիրն ընդունեց դեղ ներմուծողների և գրանցողների բեռը թեթևացնող նախագիծը
![]() Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի շրջանառության պատշաճ կարգավորումը իրականացնելու համար: «Սրանով թեթևացնում ենք ներմուծողների և դեղգրանցողների բեռը, ինչը թույլ կտա ավելի մեծ քանակով գրանցված դեղեր ունենալ Հայաստանում, իսկ վերագրանցումների դեպքում դա անել ավելի արագ և պարզեցված»,- ասել է նախարարը: Նշենք, որ դրանց մի մասն արդեն մշակվել և հաստատվել են: Եվս 8 նախագիծ ընդուվել է այսօր: Նախագծերի մեծ մասը գործող կառավարության որոշումների վերանայված տարբերակներ են, որոնք համապատասխանեցվել են «Դեղերի մասին» օրենքին: Բացի այդ, ներկայացվել են նոր կարգեր, որոնք նախատեսված չեն եղել նախկին օրենքով, ինչպես օրինակ՝ պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության դիտարկման և հավաստագրի տրամադրման կարգը: Նախագծերը մշակվել են հաշվի առնելով միջազգային փորձը և բազմիցս քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների, դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ: |

ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց
120Երեկ, 14:30
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 500 հազարից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի սխեման (տեսանյութ)
135Երեկ, 10:48
«Շտապօգնությունից՝ ընտանեկան բժշկի ուսերին»․ Անուշ Պողոսյան
124Երեկ, 03:06
«ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն». ՀՎԿԱԿ
13815.12.2025, 18:54
«Զինծառայողների և փրկարարների ապահովագրավճարի ֆինանսական բեռը պետությունը չի հոգալու»․ Ծաղիկ Վարդանյան
15114.12.2025, 03:06
««Հայրենասերներին» առաջարկում եմ այլ հետաքրքրություն գտնել». Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
17413.12.2025, 17:06
