«Խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցությունների արդյունք են». Մոդեստ Կոլերով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների դրական գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ակտիվացրել է երկու երկրի բնակիչներին խաղաղության նախապատրաստելու թեմայով տարբեր քննարկումները: Այս հարցում Rusarminfo-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել «Регнум» լրատվականի խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: «Մինչ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կամ խորհրդակցությունները կտրուկ ակտիվացրել էին Հայաստանի նոր իշխանությունները: Եվ միայն Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունից հետո, որ իրենք կարգավորման բանակցություններ չեն վարում, կասկածի տակ է դնում գործընթացը: Փաշինյանի ողջ քաղաքականությունը գլոբալ կարգավորման քաղաքանություն է, այդ իսկ պատճառով միջնորդների ներկայացուցիչներն իրերն իրենց անունով են կոչել»,- ասել է նա: Կոլերովի կարծիքով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունը չի արվել արտաքին ազդեցության ներքո, այլ բանակցությունների արդյունք է: «Փաշինյան-Ալիև և Մնացականյան-Մամեդյարով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցային գործընթացի հստակ անվանումն են: Այսինքն, ինչո՞ւ են նրանք հանդիպում, եթե խաղաղություն չեն նախապատրաստում»,- նշել է Կոլերովը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24