«Զինվորի հաց գողացողին» պաշտոն են տվել. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «ԱԻՆ պաշտոնական կայքի «նախարարի հրամաններ» բաժնում վերջին հայտարարությունն անցած տարի նոյեմբերի 5-ի հրամանի մասին է: Մինչդեռ 168.am-ի տեղեկություններով՝ եղել են մի շարք հրամաններ, և կայքում չհրապարակվածների մեջ հատկապես մեկը խիստ ուշագրավ է: Փետրվարի սկզբին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կարապետ Մարգարյանին նշանակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր: Կարապետ Մարգարյանն ունի դատվածություն, ժամանակին նա զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է եղել, 2010թ. ապրիլի 6-ից մինչև 2013թ. oգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում նա իրեն իրավունք է վերապահել հանձնարարել ոմանց, որպեսզի Պաշտպանության նախարարության կողմից զորամասին հատկացված և զորամասի կարիքների համար պահպանվող ընդհանուր առմամբ 1.656 միլիոն ՀՀ դրամի դիզվառելիքը դուրս գրեն, ինչպես նաև՝ 8.137 միլիոն ՀՀ դրամի ռեգուլյար տեսակի ավտոբենզինը, և վատնել է սեփական կարիքների համար: ՊՆ-ի գույքը մսխելու և նախարարությանը պատճառած առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն 793 հազար դրամ նյութական վնասի համար 2015 թվականի նոյեմբերի 3-ին Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Կարապետ Մարգարյանին դատապարտել է ազատազրկման՝ հինգ ու կես տարի ժամեկտով, սակայն նշանակած պատիժը նախկին հրամանատարի նկատմամբ չի կիրառվել պայմանականորեն և սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով, ընդ որում՝ պատիժը հրամանատարի նկատմամբ ճանաչվել է առանց գույքի բռնագանձման, ինչը խիստ հազվադեպ երևույթ է պետության միջոցների այս չափերի յուրացման դեպքերում: Նկատենք, այն պահին, երբ Կարապետ Մարգարյանը յուրացնում էր պետության միջոցները, Ֆելիքս Ցոլակյանը զբաղված էր ազգային անվտանգության հարցերով: Հետևապես զինվորի հացը գողացած և դեռևս դատվածության մեջ գտնվող անձի կենսագրությունը չէր կարող վրիպել Ազգային անվտանգության ծառայության երկարամյա և փորձառու աշխատակցի աչքից»: Մանրամասները՝ թերթկ համարում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18