Ավտոճանապարհները՝ ՀՀ-ում և Լարսում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշեն-Արագած-Վարդենուտ, Նիգավան, Լուսագյուղ, Եղիպատրուշ, Միրաք, Շողական, Ծաղկաշեն, Քուչակ, Սարալանջ և Արագածի տարածաշրջանի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնարոտ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30