Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը. «168 ժամ»

270
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 09:50
Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը, ի թիվս այլ շերտերի, մեկ կարևոր արձանագրման պատճառ դարձան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվությունը։ Մեղմ ասած, պասիվությունը։

Ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները մի քանի ելույթներ ունեցան, որոնք ընդամենն արտաքուստ էին ապահովում ընդդիմադիր ժանրի կանոնները։ ԲՀԿ-ականների ելույթներում ակնհայտորեն պակասում էր իրենց բնորոշ պաթոսն ու պոպուլիզմը, որով նրանք անարգանքի սյունին էին գամում նախկին կառավարություններին։

Իր եզրափակիչ ելույթում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե չանդրադարձավ ԲՀԿ-ականների քննադատությունններին, եթե դրանք, իհարկե, կարելի է քննադատություններ անվանել։ Փաշինյանի ելույթն ակնհայտ դարձրեց մի քանի օր շարունակ երևացող այն իրողությունը, որ հակամարտությունն ընթանում է իշխանություն-«Լուսավոր Հայաստան» տիրույթում։

Այսինքն՝ առնվազն կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների մասով «Լուսավոր Հայաստանն» իրեն արձանագրեց՝ որպես իշխանությանը թիվ մեկ ընդդիմադիր խորհրդարանական ուժ»:

Մանրամասները՝ թերթի համարում: