Իսրայելական Aeronautics-ը 13 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ
Իսրայելական Aeronautics պաշտպանական ընկերությունը արտահանման արտոնագրերի վերականգնումից 2 շաբաթ անց հայտարարել է, որ բազմամիլիոնանոց մրցույթ է հաղթել և պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, հաղորդում «The Times of Israel»-ը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ 13 միլիոն դոլար արժողությամբ երկամյա պայմանագիրը նախատեսում է առանցքային հաճախորդին՝ Ադրբեջանին, նախկինում վաճառած Orbiter 1K «մահաբեր» անօդաչու թռչող սարքերի տեխնիկական սպասարկում: Աղբյուրը նշում է, որ Orbiter 1K-ը կարող է 1-2կգ քաշով պայթուցիկ տանել, որը լցված է 4000 վոլֆրամի մասնիկներով: Իսկ բեկորներից առաջացած ամպն ունի ռադիուսը՝ մինչև 25 մետր: Orbiter 1K-ը կարող է գտնվել օդում 3 ժամ, այն հագեցած է ցերեկային և գիշերային պայմաններում աշխատող տեսախցիկով, տեսախցիկով համալրված սարքն արձակվում է կատապուլտով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել «մահաբեր» անօդաչու թռչող սարքերը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24