Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Թավշյա այլանդակությունները». Գագիկ Համբարյան

535
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 20:05
«Թավշյա այլանդակությունները». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թավշյա հեղափոխության հետևանքներից եղավ նաև այն այլանդակ բարքերի բացահայտումը, որոնք մինչև վերջերս շատերը հմտորեն թաքցնում էին և գերադասում էին չբարձրաձայնել... Շատ այլանդակությունների կողքին ամենանողկալին այն է, երբ որդին տարրականորեն ուրանում է հորը և միևնույն ժամանակ էժանագին ձևով քծնում իշխանություններին, ավելի ճիշտ է ասել՝ Նիկոլ Փաշինյանին...
Խոսքը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Մհեր Մազմանյանի որդու մասին է, որն իր ֆեյսբուքյան էջում, մեկնաբանելով հոր արարքը, ոչ միայն խորհուրդ է տալիս լրագրողներին այդ թեմայի վերաբերյալ իրեն այլևս չդիմել, քանի որ դա նրան չի հետաքրքրում, այլև բացատրում է անտեղյակներին, որ եղել է հեղափոխության մասնակից՝ Փաշինյանի կողքին և կլինի վերջինիս կողքին մինչև վերջ... Սա վերջն է... Այո՛, կարող են ծնողները երեխաների հետ լավ հարաբերություններ չունենալ, չունենալ նույն կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ, բայց դրա մասին բացարձակ պարտադիր չէ, որ բոլորն իմանան...
Դե, քաղաքական քծնանքի մասին էլ չեմ ասում... Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ այս թեմային և այս տիպի նողկալի երևույթներից զերծ պահել մեզ... Տարբեր հասարակություններ ապրել են այսպիսի ժամանակաշրջաններ, երբ որդիները ուրացել են ծնողներին և գովերգել առաջնորդներին. Ֆաշիստական Գերմանիա, Ֆաշիստական Իտալիա, ԽՍՀՄ, Հյուսիսային Կորեա, Կուբա, «Կարմիր քմերների» Կամբոջա, Չինաստան և այլն... Չէի ցանկանա, որ մենք էլ ունենայինք «պավլիկ մորոզովներ»...
Հ.Գ. Թավշյա հեղափոխության հետ մեկտեղ ըմբոշխնում ենք որոշ թավշյա այլանդակության պտուղները...»: