Վրաստանում չեն բացառել ռուսական գազի գնումը վերականգնելու հնարավորությունը
![]() Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանից գազի գնումները վերականգնելու հնարավորությունը, փոխանցում է Sputnik Georgia-ն: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007թ-ից, բնական գազ է ապահովում Ադրբեջանը: «Մտադիր ենք օպտիմալացնել համակարգը, ինչը մեզ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել գազի գնումները՝ շուկայում մեծ մրցակցություն ստեղծելու համար: Գազի շուկայում մրցակցության ստեղծումը կնպաստի գազի սակագների նվազեցմանը»,- խորհրդարանում հայտարարել է Կոբուլիան: Նրա խոսքով՝ ներկա պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ: Գործակալությունը նշում է, որ Վրաստանն այժմ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ դեպի Վրաստան Հայաստանի միջով գազի տարանցման նոր համաձայնագրի շուրջ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
