Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.

«Քաղաքացին, սոված մարդը տնտեսական հեղափոխություն ո՞նց անի». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

45
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 14:45
«Քաղաքացին, սոված մարդը տնտեսական հեղափոխություն ո՞նց անի». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Քաղաքացին արդեն արել է իր հեղափոխությունը, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի. սոված մարդը դա ո՞նց անի»,- Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին: «Ասում եք՝ մարդը նախևառաջ իրա գլխում պետք է հաղթահարի սովն ու աղքատությունը: Կներեք, Դուք ասում եք՝ հանդուրժողականության ու փոխադարձ կամեցողության մթնոլորտում հեղափոխություն արեցինք, հիմա եթե, պայմանականորեն, Ձեր քույրը կամ եղբայրը գա, ասի՝ աղքատ եմ, էդպիսի պատասխան կտա՞ք... Շատ լավ պատասխանում եք հարցերին, որովհետև իսկապես գրագետ ու իրազեկ մարդ եք, Դուք ստեղ ավելի շատ բան ասացիք էս երկու օրը, քան գրված ա ծրագրում»,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկվա իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր. «Ինչպես 2018թ. ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հողափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա՝ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ինչպես հայ ժողովուրդը հաղթել է ամենաթողությունը, կոռուպցիան, կլանային համակարգը, նույն կերպ հաղթելու է նաև աղքատությունը, խեղճությունն ու անգործությունը... Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...»: