«Եվրոմիությունը կարող է կրկնել Խորհրդային Միության ճակատագիրը». Սորոս
![]() Ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Եվրոմիությունը կարող է կրկնել 1991թ. Խորհրդային Միության ճակատագիրը, «եթե եվրոպական երկրների ղեկավարությունն ու քաղաքացիները չարթնանան և չպաշտպանեն ԵՄ արժեքները»: Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը: Սորոսի խոսքով՝ այժմ ԵՄ-ն «հեղափոխական պահ» է վերապրում, սակայն ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ քաղաքացիները դա չեն ըմբռնում: Նրա կարծիքով՝ կարևորագույն պահ կարող են լինել Եվրոխորհրդարանի մայիսյան ընտրություններում, որոնց կարող են խոչընդոտել «հակաեվրոպական ուժերը»: Նման իրավիճակը Սորոսը բացատրել է կուսակցական հնացած համակարգով, որն առկա է եվրոպական մի շարք երկրներում: Բացի այդ, Սորոսը ԵՄ ներկայիս ղեկավարությունը համեմատել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ սովետական Պոլիտբյուրոյի հետ, որը «շարունակում էր հրամաններ արձակել, ասես թե, դեռ ակտուալ էր համարվում»: Այդ կապակցությամբ ֆինանսիստը կոչ է արել «արտաքին և ներքին թշնամիներից» պաշտպանել Եվրոպան: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
