Երևան`   +29 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

«Բանկային տոկոսները ՀՀ-ում շարունակաբար նվազում են ու նվազելու են». Ն. Փաշինյան

877
Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 10:45
«Բանկային տոկոսները ՀՀ-ում շարունակաբար նվազում են ու նվազելու են». Ն. Փաշինյան

Բանկային համակարգ- ՀՀ քաղաքացի անբաժան կապի մասին ՀՀ վարչապետին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը: «Կարծիքներ են հնչում, որ բանկերը թալանում են քաղաքացիներին, զբաղվում են վարկերի վաճառքով՝ երկրորդ պլան մղելով ֆինանսական գրագիտության աստիճանն ու հետագա ռիսկերը»,- մտահոգություն հնչեցրեց պատգամավորը: Փաշինյանը հակադարձեց. «Մարդն ունի բարձր տոկոսով վարկ, ուրիշ բանկ հրավիրում է, ասում՝ արի վարկ տամ, տար բանկինը փակի, իսկ ես քեզ ավելի ցածր տոկոս եմ առաջարկում, դրանով նվազո՞ւմ է նրա բեռը, այո: Հաջորդը, կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում հիպոթեքային, գյուղատնտեսական, ուսանողական վարկերի ոլորտում: Բանկը քաղաքացուն տալիս է որոշակի տոկոսով վարկ, կառավարությունը 1, 2 տոկոս սուբսիդավորում է, սրանով ևս ծանրաբեռնվածությունը նվազում է: Երրորդ, ընդհանուր բանկային տոկոսները ՀՀ-ում շարունակաբար նվազում են ու նվազելու են»: Պատգամավորը նկատեց, որ ամեն ինչ պետք է անել ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար. «Բանկերի կողմից չափից շատ են գովազդվող, ամեն ինչի համար վարկ առաջարկող ու հեշտ տրամադրվող սպառողական վարկերը՝ հաշվի չառնելով քաղաքացիները եկամտի աղբյուր ունե՞ն, թե՞ ոչ»: «Այո, դա կարևոր է. պետք է հաշվի առնել ինչի՞ համար է վերցնում, արժե՞ վերցնել ու ի՞նչ անել, որ ռիսկի տակ չմնա»,- արձագանքեց վարչապետը: