Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.

ՀՀ կառավարության 2019թ. ծրագրի ֆինանսական ոլորտի առանցքային մոտեցումները

73
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 18:10
ՀՀ կառավարության 2019թ. ծրագրի ֆինանսական ոլորտի առանցքային մոտեցումները

ՀՀ ֆինանսների նախարարության ֆեսբուքյան էջում գրված է. «ՀՀ կառավարության 2019-ի ծրագրի պետական-ֆինանսների կառավարման ոլորտի առանցքային մոտեցումներն են՝

Հարկային մարմնի գործունեության արդյունքում հարկ-վճարողները պետք է գիտակցեն, որ՝
.բացի պարտադիր լինելուց, հարկ վճարելը նաև պատվաբեր է,
.հարկ չվճարելը ձեռնտու չէ, քանի որ կիրառվող պատասխանատվության միջոցներն անխուսափելի, անհամաչափ խիստ և թանկ են,
. հարկ թաքցնող գործարարն օրինախախտ է և ենթարկվելու է պատասխանատվության,
. չկան երաշխավորման այնպիսի մեխանիզմներ կամ անձինք, որոնք օրինախախտ հարկ վճարողին կապահովագրեն պատասխանատվության անխուսափելիությունից»։