Al Jazeera-ն պատմել է սիրիահայ փախստական ոսկերչի կյանքի մասին
![]() Արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքը հոդված է հրապարակել Հայաստան տեղափոխված սիրիահայերի և նրանց կյանքի մասին: Ներկայացնելով 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանին, Al Jazeera-ն նշում է, որ նա այն 10 հազար քրիստոնյա հայերից էր, ով վերադարձավ Հայաստան Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Վահեն 2 տարի առաջ ապրում էր Հալեպում, աշխատանքի գնալիս ամեն անգամ փախչում էր դիպուկահարների դիտակետից: «Իմ տանն ապրելիս յուրաքանչյուր օր ես գիտեի, որ պետք է միշտ ձախ գնամ, հակառակ դեպքում՝ ինձ կսպանեին: Մեր շրջանում կար մի փոքր տարածք, որը ստիպված էի միշտ շրջանցել՝ աշխատանքի վայր հասնելու համար: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա և վազելով էի անցնում, որպեսզի նա չկարողանա նշան բռնել ինձ վրա: Ամեն օր ստիպված էի վազել»,- պատմում է Վահեն: 2016թ. սկզբին՝ նախքան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից Հալեպի վրա գրոհը, Հովհաննիսյանի տան առաջ հրթիռ էր պայթել: «Հրթիռն ընկավ հենց մեր շենքի վրա: Անիմաստ էր փախչել կամ թաքնվել»,- պատմում է նա: Պայթյունը գրեթե հողին էր հավասարեցրել տունը: «Այդ պահին ես հասկացա, որ պետք է լքեմ Սիրիան: Տաքսի վարձեցի և ծնողներիս ու կատվիս՝ Վիտոյի հետ հասա Լիբանանի սահման: Այնտեղ ավտոստոպով հասա Բեյրութ, որտեղից էլ՝ ինքնաթիռով Երևան: Մենք կարող էինք վերցնել միայն մեր անձնական իրերն ու հագուստը: Մենք այնտեղ թողեցինք ամեն ինչ, բնակարանն ամբողջովին կահավորված էր: Բանալին թողեցինք մեր հարևանի մոտ»,- պատմում է 31-ամյա ոսկերիչը:
Կայքը հիշեցնում է, որ 1915թ. օսմանյան ուժերի իրականացրած զանգվածային սպանություններից հետո Հալեպը սրբավայր էր դարձել քրիստոնյա հայերի համար: «Սիրիայում հայերն ապրել են դարերով: Հայոց ցեղասպանությունից հետ մեծ սփյուռք ձևավորվեց: Այդ ցնցման մասին հիշողությունը նրանց մշակութային ժառանգության կարևոր մասն է»,- ասում է Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի ազգաբանության և մարդաբանության պրոֆեսոր Ադամ Պոմեցինսկին: IDeA հիմնադրամից Արմեն Մինասյանն էլ ասում է. «Մենք առաջին ձեռքից իմացանք՝ ինչ է նշանակում լինել փախստական»: Al Jazeera-ն նշում է, որ ՀՀ կառավարությունը քաղաքացիություն և աշխատանքի իրավունք է տալիս սիրիացի փախստականներին: Հովհաննիսյանի ծնողները քաղաքացիություն են ստացել, երբ փաստաթղթեր են ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու անդամ լինելու մասին: Հովհաննիսյանն ապրում է իր եղբոր՝ Զարեհի և ծնողների՝ Անդրանիկ Հովհաննիսյանի և Վերգինե Խաչատրյանի հետ: Ծնողներն ապրել են 1915-ի բռնությունների ժամանակ ապրել են Թուրքիայի հարավ-արևելքում, Հալեպ են տեղափոխվել 1946-ին: Հայրը հաճախ մեկնում էր Լիբանան՝ աշխատանքի:
Հովհաննիսյանի արհեստանոցում մեկ հարկ վերև աշխատում է մեկ այլ սիրիացի հայ՝ Վրեժ Սրապյանը: Նա մանրակրկիտ արծաթե նռերով կախազարդեր է պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը վաճառում է 700 դրամով: «Ես պետք է բնակարանի և արհեստանոցի վարձը վճարեի, ապրելու համար գումար վաստակեի»,- ասում է Սրապյանը, ով լքել է Սիրիան 2011-ին: Իսկ Պիեր Աքքելյանը, ով հայ ոսկերիչների հիմնադրամի համահիմնադիրն է, նույնպես ապրել է Հալեպում, ապա տեղափոխվել է Մոնրեալ, Կանադա՝ 1970-ին: «Մենք ոսկերիչներ և մետաղագործներ ենք անհիշելի ժամանակներից: Հայերը մոտ են ոսկերչությանը, իսկ շվեյցարացիները՝ ժամագործությանը»,- ասում է նա: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00


