Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Տնտեսական հեղափոխության հոտ չի փչում». Ոսկան Սարգսյան

258
Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 15:30
«Տնտեսական հեղափոխության հոտ չի փչում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունը գործարարությամբ զբաղվելու համար կառավարության կողմից հնարավորությունների ստեղծումն է: Ասված է այնպես, ինչպես Բոնապարտն էր պատվիրել սահմանադրություն գրողներին՝ կարճ և անորոշ: Եկամտահարկի 23% համահարթեցում նախատեսելն այդ հնարավորությունների շրջանակո՞ւմ է: Մի քանի օր առաջ բանանը խանութից 780 դրամով եմ գնել, բանանի մենաշնորհը չվերացա՞վ: Իջևանում միջին խանութի տերը դժգոհում է, որ կողքին գտնվող սուպերմարկետներն ապրանքները մեծ քանակությամբ մատակարարներից գնելով՝ ցածր գներ են սահմանում, ինքն ստիպված է լինելու խանութը փակել: Տնտեսական հեղափոխության հոտ չի փչում»: