Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը». Կառավարության ծրագիրը հաստատվեց

1126
Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 10:25
«Ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը». Կառավարության ծրագիրը հաստատվեց

Կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց Կառավարության ծրագրի նախագիծը, որը կուղարկվի խորհրդարան: Նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգն ու ըստ էության, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանտվությունը և դա հնարավորություններ ստեղծելն է: Կառավարությունն իրեն համարում է գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, որի հիմանական առաքելությունը՝ ստեղծել հնարավորություններ ու ՀՀ քաղաքացիներին քաջալերել, որ օգտվեն այդ հնարավորություններից: Իսկ դրանք պետք է լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ կիրառելի»:

Այս պահին ընթանում է նիստի փակ հատվածը:

«Ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը». Կառավարության ծրագիրը հաստատվեց