Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Դա աղետ է». Սաակաշվիլին՝ դեպի Հայաստան միջանցքների հարցով համաձայնագրի մասին

772
Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 17:15
«Դա աղետ է». Սաակաշվիլին՝ դեպի Հայաստան միջանցքների հարցով համաձայնագրի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև նոր անցակետերի բացման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստական փուլի ավարտը:

«2012-ին կնքված համաձայնագրով անցակետեր տեղադրվում էին բացառապես մեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Իվանիշվիլիի այս կապիտուլյացիան երկրաժամկետ, աղետալի հետևանքներ կունենա վրացական պետականության համար»,- սոցցանցի իր էջում գրել է Սաակաշվիլին:

Ռուսաստանի և Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ներառում է անցակետերի բացում և պահակակետերի զետեղում Աբխազիայում և Հարավային Օսիայում: Այդ աշխատանքների կազմակերպման պարտավորությունը դրված է երրորդ կողմի՝ շվեյցարական SGS ընկերության վրա:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն առևտրային նոր միջանցքների մասին տեղեկությունը կեղծ էր անվանել: