Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները

445
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 12:00
Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները կհանդիպեն փետրվարի 14-ին Սոչիում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, անցած ամիս ՌԴ նախագահը հայտնել էր նման հանդիպում անցկացնելու մտադրության մասին:

Հանդիպման թեմաներից կլինի Սիրիայի իրավիճակը, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ապակայունացման գոտի ստեղծել:

3 կողմերի պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ երկրների առաջնորդները ձգտում են սիրիական ճգնաժամին քաղաքական լուծում տալ:

Ռուսական ԶԼՄ-ների խոսքով՝ եթե Ռուսաստանն ու Իրանն աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ապա Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, կողմ է Ասադի հեռացմանը: