Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թրամփը ցանկանում է միջուկային նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ

1842
Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 11:10
Թրամփը ցանկանում է միջուկային նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» նոր համաձայնագիր կնքել՝ առավել մեծ թվով մասնակիցներով, քան Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ինքը՝ Թրամփը, գրում է Dailystorm-ը:

«Հույս ունեմ, որ կկարողանանք բոլորին հավաքել մեծ և գեղեցիկ սենյակում և նոր համաձայնագիր կնքել՝ ավելի լավը: Իհարկե, ես դա կցանկանայի»,- ասել է Թրամփը:

Թրամփը հերթական անգամ նշել է, որ Վաշինգթոնը հետևում էր հրթիռային համաձայնագրի պայմաններին, իսկ Մոսկվան՝ ոչ:

Նախօրեին Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 2-ից ԱՄՆ-ը դադարեցնում է իր մասնակցությունը ռուս-ամերիկյան միջուկային համաձայնագրին:

Նշենք, որ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգթոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Համաձայն դրա ՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ, 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։