«Մեզ դրած սեղմում են՝ չի կարելիով, տուգանելով». փողոցային առևտրով զբաղվողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
![]() «Նոյեմբերից քաղաքապետարանն արգելել է զբաղվել փողոցային առևտրով: Տարբեր կառույցների մոտ բարձրաձայնել ենք այս խնդրի մասին՝ և՛ Ազգային ժողովի, և՛ qաղաքապետարանի: Մեզ հանգստացնում են՝ թե գնացեք, մինչև տաղավարներ կկառուցենք: Օրինական պահանջով դիմել ենք ամեն տեղ, բայց առ այսօր ոչ մի բան չեն արել»,- Կառավարության դիմաց բողոքում էին փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները՝ ակնկալելով վարչապետի աջակցությունը: «Մեր պահանջը հետևյալն է՝ մեզ համար հատկացնել տաղավարներ մարդաշատ վայրերում: Կառավարությունը, եթե հանարավոր է, թող մեզ օգնի, եթե ոչ՝ մտածեմ ինչ անեմ, ընտանիքս վերցնեմ, գնամ էս երկրից... Հեղափոխությունից հետո վերադրձել էի այստեղ, մեծ հույսերով, որ ապրեմ հայրենիքիում, սակայն ոչ մի հեռանկար դեռևս չեմ տեսնում»,- դժգոհում էր ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ: «Ուր գնում ենք՝ առաջարկում են շուկայում կանգնել, բայց առևտրից հասկացող ցանկացած պաշտոնյայի կարող ենք բացատրել, որ եթե գնում, էնտեղից ապրանք են առնում, ապա անարդյունավետ է կանգնել նրանց կողքին, առևտուր անել: Եթե էսքան մարդ գնա էնտեղից ապրանք գնի ու կանգի իրենց կողքը՝ վաճառի, ի՞նչ արդյունք կլինի, ո՞վ մեզնից առևտուր կանի, իսկ դրսում մարդկանց աչքը տեսնում՝ իրենց ուզածը գնում է: Հասկանում ենք, որ գեղեցիկ չէ, բայց գոնե թույլատրեն էսպես աշխատենք, մինչև նորմատիվներին համապատասխան տեղերում տաղավարներ կկառուցեն, իսկ իրենք մեզ դրած սեղմում են՝ «չի կարելիով», տուգանելով»,- ասում էր քաղաքացին: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
