Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ցավոք մենք չունենք մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականություն և ռազմավարություն». Սուրեն Սարգսյան

348
Կիրակի, 20 հունվարի, 2019 թ., 00:15
«Ցավոք մենք չունենք մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականություն և ռազմավարություն». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի համար Մերձավոր Արևելքը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Աշխարհում չկա մեկ այլ տարածաշրջան, որտեղ հայերս ունենանք այդքան սփռված համայնք, քաղաքական ազդեցություն, մշակութային հարստություն, եկեղեցապատկան կարևորագույն արժեքներ, համակեցության փայլուն օրինակներ, ինչու չէ նաև՝ թշնամիներ, ախոյաններ ու մարտահրավերներ:

Եվ այս ամենի հետ մեկտեղ, ցավոք մենք չունենք մերձավոր-արևելյան համակարգված արտաքին քաղաքականություն, կամ, առավել ևս՝ ռազմավարություն»: