Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը փողոցում, ահավոր ծանր պայմաններում, իսկ թաղային տեսուչն ասում է՝ ոչնչով չենք կարող օգնել». Վահան Թումասյան

544
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 14:20
«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը փողոցում, ահավոր ծանր պայմաններում, իսկ թաղային տեսուչն ասում է՝ ոչնչով չենք կարող օգնել». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անտերության և անիշխանության զոհերը շարքից.

Այսօր լուսաբացին ահազանգ ստացանք, թե ահավոր ծանր և հակահիգենիկ վիճակում, Գյումրու կետրոնական թաղամասերից մեկի, Կամոյի 73 շենքի մուտքերում գիշերում է մի միայնակ տարեց մարդ: Տարիներ շարունակ զրկված լինելով լողանալու հնարավորությունից, գտնվում է սարսափելի հակահիգենիկ վիճակում, ինչի պատճառով շենքերի բնակիչները անգամ մուտքերից դուրս են հանում, քանի որ ամբողջ մուտքով մեկ տարածվում է գարշահոտություն:
Նրան այսօր հանդիպեցինք վերոհիշյալ հասցեում գտնվող շենքի մոտակա աղբարկղների մոտ: Թաղում նրան Գագա են կոչում, թաղի բնակիչներից իրական անուն ազգանունը պարզել մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրանց պատմելով բոլոր փաստաթղթերը կորցրել է և սնվում է հիմնականում աղբամաններից: Նա մի տնակ ունի, որը լի էր աղբով և զուրկ վառարանից և ձմռան վառելիքից: Այսօր մենք նրան թեև վառելիք, սննդամթերք, վառարան հատկացրեցինք, սակայն այդ միայնակ տարեցը հաշմանդամություն ուներ և դժվար, թե կարողանա ինքնուրույն իր դոմիկում, փոքրիշատե տանելի պայմաններ ապահովել:
Ավելին՝ թաղի բնակիչների պատմելով ոստիկանություն են ահազանգել, որ կարողանան գոնե տարեցների տուն տեղափոխեն, սակայն թաղային տեսուչը պատճառաբանել է, թե փաստաթղթեր չունի և ոչնչով չեն կարող օգնել:
Պատկերացնում եք, մարդը փողոցում, ահավոր ծանր պայմաններում, անօգնական վիճակում և բոլորի աչքի առաջ: Այն դեպքում, որ մարզային ու տեղական իշխանություններ կան, սոցիալական ծառայություններ , տարեցների խնամքով զբաղվելու առաքելություն ունեցող տարբեր կազմակերպություններ, և ի վերջո՝ կիսադատարկ տարեցների տներ , որոնք ապահովված են հիանալի պայմաններով…բայց ցավը նրանում է, որ իրենց տաքուկ գրասենյակներից դուրս տեսնողներ չկան…»: