«Նորակոչիկների մոտ 60%-ն առողջական որոշակի խնդիրներով է զորակոչվում». ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
«Աշխատանք է տարվում ռազմաբժշկական ծառայության կողմից, որպեսի հիվանդ և առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բանակում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է և եթե զորակոչիկներն առողջական խնդիրներ ունեն, ապա՝ կա՛մ հետաձգում են ստանում, կա՛մ ազատվում: «Կենտրոնական հավաքակայանում բուժհանձնաժողովը զննում է զորակոչիկներին, և եթե հայտնաբերվում են որևիցե վիրուսային, արագ բուժվող հիվանդություններ, նրանք ուղարկվում են հոսպիտալ բուժում ստանալու, այնուհետև, առողջանալուց հետո, ծառայության վայր»,- ասել է Գ. Հովհաննիսյանը: «Մենք պատրաստ ենք սեզոնային հիվանդություններին: Դրա համար նաև կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, մինչև ապագա զինվորները գրիպի դեմ պատվաստումներ են ստանում»,- շարունակել է նա՝ հավելելով, որ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս՝ մեծացել է ողնաշարի խնդիրներով, ալերգիայով, տեսողության խնդիրներով, սիրտ-անոթային հիվանդություններով զորակոչիկների թիվը: «Մեր դիտարկումներով պարզվել է նաև, որ ընդհանուր առմամբ, նորակոչիկների մոտ 60%-ը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում»: Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն էլ նշել է, որ զորակոչիկների որոշակի տոկոսը հիվանդություններ ունի, նման զորակոչիկների մի մասը կրում է որոշակի սահմանափակումներով ծառայություն: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18