Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Շիրակամուտում գազի արտահոսքից երեխաներ են թունավորվել

649
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 12:15
Շիրակամուտում գազի արտահոսքից երեխաներ են թունավորվել

Հունվարի 17-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորումը ստացել են հունվարի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴԲՓ: