Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Զինծառայողը պարալիզացված է. Արծրուն Հովհաննիսյանը նրա վիճակն ախտորոշել է որպես սիմուլյանտություն». Ժ. Ալեքսանյան

244
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 11:30
«Զինծառայողը պարալիզացված է. Արծրուն Հովհաննիսյանը նրա վիճակն ախտորոշել է որպես սիմուլյանտություն». Ժ. Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը անօգնական վիճակում է։ Նա շտապ բուժօգնության կարիք ունի, նրան անհապաղ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն շարունակում են պահել ռազմական ոստիկանությունում։ Զինվորը պարալիզացված է, չի կարողանում խոսել, գլուխը ցնցվում է։ Հոգեբանորեն խիստ ճնշված է։ Բանակ է զորակոչվել «թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ»։ Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից։ Հարուցված է քրեական գործ։ Զինվորը տուժողի կարգավիճակ ունի։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն,(ենթադրվում է նախարարի գիտությամբ), զինվորի վիճակը ախտորոշել է որպես սիմուլյանտություն, նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ այսպիսի զինվորները արատավորում են Հայոց բանակի անունը։ Մեկ օր առաջ զինվորին այցելել է մեր փաստաբանը, զինվորի վիճակն այնքան ծանր է եղել, որ ահազանգել է ՄԻՊ արագ արձագանքման խմբին՝ բուժօգնություն տրամադրելու նպատակով։ Յուրիկ Բրոյանին տարել են Մուրացանի հոսպիտալ, ապա Կանազի և դարձյալ վերադարձրել ՌՈ․ Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարության կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ լինելով զինվորի վիճակի մասին, շարունակում են հալածանքների ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկում նրան առողջական վիճակի ուղղությամբ։ Կարծում եմ, որ ՊՆ խոսնակի նման հայտարարությունն ուղղակի ցուցում է զինվորի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի»։