Մեծ Բրիտանիան տապալեց Brexit-ի հարցով համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ մերժել է Եվրոմիության կազմից երկրի դուրս գալու շուրջ համաձայնագիրը, որն առաջարկում էր վարչապետ Թերեզա Մեյը: BBC-ի փոխանցմամբ՝ այժմ օրենսդիրները պետք է 3 օրվա ընթացքում հետագա գործողությունների իրենց ծրագիրը ներկայացնեն, իսկ իրադարձությունների զարգացման 5 տարբերակ կա՝ առանց համաձայնագրի Brexit, ԵՄ-ի հետ նոր բանակցություններ, Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններ, կրկնակի հանրաքվե և կառավարության հրաժարականի հարցով քվեարկություն: ԵՄ առաջնորդները մեկնաբանել են քվեարկությունն ու Մեծ Բրիտանիայի կառավարությունից բացատրություն պահանջել: «ԵՄ 27 անդամները մնում են միասնական և պատասխանատու և փորձում են նվազեցնել Brexit-ի պատճառած վնասը: Ցավում ենք քվեարկության արդյունքների կապակցությամբ և Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ անում բացատրել իր մտադրությունները»,- ասվում է ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարության մեջ: Իսկ Եվրոհանձնաժողովի ղեկավար ժան Կլոդ Յունկերն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ քվեարկության արդյունքներն ավելացրել են քաոսային Brexit-ի ռիկսը: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36