Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռ. Քոչարյանի պաշտպանը նախագահող դատավորի որդու հետ «Что? Где? Когда?» է խաղացել

1283
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 16:20
Ռ. Քոչարյանի պաշտպանը նախագահող դատավորի որդու հետ «Что? Где? Когда?» է խաղացել

ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին դատարանում լրագրողներին հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։

«Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ընկերական շփում եմ ունեցել, համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել, «Что? Где? Когда?» ենք խաղացել: Բացի այդ, դատավորը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ: Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է, համերկրացիներ ենք»,- ասել է Օրբելյանը: