Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարին

2561
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 10:10
Լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարին

Այսօր լրանում է Գյումրիում կատարված սոսկալի սպանության 4-րդ տարին: 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն և գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետև նա դանակահարել էր փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել էր:

2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանն Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

Այնուհետև պանության մասով գործը հանձնվեց հայկական կողմին:

Առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նիստի նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Վալերի Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման: