Չինացին iPhone-ի համար վաճառել է երիկամն ու հաշմանդամ դարձել
![]() Չինաստանի բնակիչը iPhone գնելու համար վաճառել է երիկամն ու հաշմանդամ դարձել, հաղորդում է Лента-ն՝ Daily Mail-ի վրա հղումով: Այժմ 24-ամյա երիտասարդը տառապում է երիկամային անբավարարությամբ: Չինացին որոշել էր iPhone և iPad գնել 2011թ., երբ 17 տարեկան էր, սակայն նրա ծնողներն իրենց նման շքեղություն թույլ տալ չեն կարողացել: Այդ ժամանակ երիտասարդը որոշել է դիմել օրգանների վաճառքով զբաղվող անձանց օգնությանը: Վիրահատության արդյունքում նա 22 հազար յուան է ստացել և գնել գաջետները: Սակայն վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը վատացել է, երիկամային անբավարարություն է սկսվել: Իրավապահները ձերբակալել են անօրինական վիրահատություն կատարած բժիշկներին և 3 միջնորդների, ովքեր կազմակերպել են վիրահատությունը: Միջնորդներին 3-5 տարվա ազատազրկման են դատապարտել, իսկ բժիշկներին՝ 3 տարի: Տուժածի ընտանիքը որպես փոխհատուցում 1,47 միլիոն յուան է ստացել: ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00

