Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, իշխանափոխությունից հետո, 2 ԱԳԼՃԿ է գնել». Ոսկան Սարգսյան

1937
Չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ., 10:10
«Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, իշխանափոխությունից հետո, 2 ԱԳԼՃԿ է գնել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իջևանցի վարորդները դժգոհում են, որ Իջևանի ԱԳԼՃԿ-ներում գազի խորանարդ մետրի գինը 210, Սևանում 190, Մասիսում, Աշտարակի ճամփին 170 դրամ է: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում իշխանափոխությունից հետո 2 ԱԳԼՃԿ է գնել 900 հազար դոլարով: Կամ Նիկոլ Փաշինյանը դրանից անտեղյակ է, կամ... Ինչո՞ւ է Հայաստան մտնող բնական գազը սպառողներին վաճառվում մի քանի անգամ թանկ գնով: Հարցեր շատ կան, պատասխանները՝ չիք»: