2019-ին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար
2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Գազպրոմ» ընկերության հաղորդագրությանը: ««Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրին համապատասխան՝ Վրաստանի և Հայաստանի սահմանին 2019թ. հունվարի 1-ից ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար»,- ասվում է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքն ամփոփող հաղորդագրության մեջ: 2018թ. Հայաստանի համար գազի գինը կազմել է հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլար: Ավելի վաղ գազի գնի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30