Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի վերանայման շուրջ համաձայնության չեն հասել

1210
Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 11:20
Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի վերանայման շուրջ համաձայնության չեն հասել

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է DW-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ ռեժիմով, առանց մամուլի ներկայության: Էյսմոնտի և ՌԴ ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովի հայտարարությունները համընկել են՝ կապված «բոլոր հարցերով դիրքորոշումների մոտեցման» հետ:

Ավելի վաղ Սիլուանովը հանդիպումից մանրամասներ էր հայտնել: