Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

2019-ին ի՞նչ փոփոխությունների կենթարկվեն տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը

377
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 12:20
2019-ին ի՞նչ փոփոխությունների կենթարկվեն տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը

Քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստի օրակարգի 3-րդ հարցը Երևան համայնքում 2019-ի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու հարցին էր վերաբերում:

Քաղաքապետ Հայկ Մարությանն խոսելով տուրքերի և վճարների դրույքաչափերից, նշեց որ կլինեն բացառություններ մանր և միջին բիզնեսի համար. այն է՝ մինչև 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այս բարձրացումներից և նրանք կշարժվեն 2018 թվականի սույն կետով: «Մեր ընդունած որոշումը կազդի հունվարի 3-ից: Սա վերաբերում է բոլոր այն ձեռնարկություններին, որոնց տարեկան շրջանառությունը 58,3 մլն դրամից ցածր է»,- տեղեկացրեց քաղաքապետը:

Ըստ զեկուցող՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառում և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանի՝ 2018-ում, ընդհանուր առմամբ, պահպանվել են տեղական տուրքերի դրույքաչափերը, բացառությամբ մի քանիսի. դրանք են՝

ոչ հիմնական շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվութունների տրամադրման տեղական տուրքի դրույքաչափը:

Փոփոխության է ենթարկվել Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի՝ սեղմած բնական և հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության դրույքաչափը (օրացույցային տարվա համար սահմանվել է 600 հազար դրամ, նախկինում 350 հազար դրամի փոխարեն):

Փոփոխության են ենթարկվել Երևանի վարչական տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, խաղատներին, զվարճանքի, բաղնիք-սաունաներին ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության դրույքաչափերը, օրացույցային տարվա համար տեղական տուրքերը:

Փոփոխության է ենթարկվել Երևանի խորհրդանշանը՝ զինանշանը, ֆիրմային տարբեր գործարքներում օգտագործելու համար տեղական տուրք սահմանելու վերաբերյալ:

Համապատասխան տեղական տուրքեր են սահմանվել տեխնիկական և հատուկ նշաակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար: Ավելացել են նաև տուրքերը՝ կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք-շոգեբաղնիք-սաունաների համար, որոնք գործելու են 2019-ի սեպտեմբերի 26-ից:

Հայկ Մարությանն առաջարկեց հունվարի 15-ին անցկացնել արտահերթ նիստ և արտոնություններ սահմանել ՓՄ բիզնեսի համար: