Գլխավոր դատախազը հանդիպեց ցուցարարներին
![]() «Բանակցությունները լինելու են դրսում՝ լրագրողների ու հավաքված քաղաքացիների ներկայությամբ»,- արձագանքելով գլխավոր դատախազության ներկայացուցչի առաջարկին՝ ասացին Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիները: «Դատարանի որոշումն ստացել ենք, համաձայն չենք որոշման հետ: Վերաքննիչ բողոք ենք գրել, այսօր մուտք է արվելու»,- հայտարարեց դատախազության ներկայացուցիչ Վահագն Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ դատական նիստ գումարելու հարցը կլուծվի մինչև Ամանոր: Հավաքվածներն ասացին, որ շարունակելու են հանրային ճնշումը, մինչև գեներալ Մանվել Գրիգորյանը կհայտնվի բանտում: Րոպեներ առաջ ցուցարարներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ. «Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ: Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չէին, որ համատեղելի չլինեին կալանքի հետ»: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
