«Մանվել Գրիգորյանի ճտերը երեկ քաղաքում շամպայն էին տրաքացնում, ճռռցնում. ինքը վտանգավոր ա». քաղաքացիները՝ Դիանա Գասպարյանին
![]() Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը զրուցում է ցուցարարների հետ: «Կարող եմ վստահ ասել, որ էս բողոքի ձայնը հասել է կառավարություն: Ես քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ կայացնեն: Ասացիք՝ ուզում եք դատավորը պատասխան տա, միգուցե ճիշտ է՝ այս ամենը տեղափոխել ա՞յլ վայր»,- ասաց Դիանա Գասպարյանը: «Երկուշաբթի միանշանակ լինելու ենք Արդարադատության նախարարության շենքի մոտ: Մենք ճնշում ենք գործադրում այն արդարադատության վրա, որ Գրիգորյանին թույլ է տալիս լինել ազատության մեջ, մենք այս իշխանության կողմնակիցն ենք, մեր վարչապետին սիրում ենք: Մենք չենք համարում, որ Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի»,- արձագանքեցին ցուցարարները: Քաղաքապետը վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանն Էջմիածնում գործոն չէ ու չի կարող այլևս ինչ-որ լծակներ բանեցնել: «Երբ ազատվեց, իրա ճտերը մեր քաղաքի մեջ շամպայն էին տրաքացնում, սիգնալ տալիս, այնպես որ, ամեն ինչ սպասելի ա իրանից»,- պատասխանեցին էջմիածինցիները: Արդեն հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող էջմիածինցիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը: Հավաքվածների տվյալներով՝ Գրիգորյանն այս պահին Էջմիածնում չէ, Ակնալճում է: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
