Ռուսաստանը գերձայնային հրթիռ է փորձարկել
3977
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 13:35
Ռուսաստանը հաջողությամբ անցկացրել է «Ցիրկոն» գերձայնային հականավային հրթիռի փորձարկումը, հաղորդում է CNBC-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության զեկույցին իրազեկ աղբյուրներին: Նշվում է, որ տվյալ հրթիռը կհամալրի ռուսական զինանոցը 2022թ-ից: Աղբյուրների խոսքով՝ 2015թ-ից Ռուսաստանը հրթիռի 5 փորձարկում է անցկացրել, որոնցից մեկը՝ դեկտեմբերի սկզբին: Ամերիկյան աղբյուրները բացատրել են նաև տվյալ զենքի մշակման հարցը: Ըստ նրանց՝ «Ցիրկոն» հրթիռը երկակի նշանակություն ունի. այն նախատեսված է ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում թիրախի խոցման համար: Ամերիկյան աղբյուրները հայտնել են նաև, որ Ռուսաստանը ձգտում է հասնել «կայուն թռիչքի», և այդ քայլը «վճռորոշ նշանակություն ունի գերձայնային զենքի զարգացման համար»: |
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը
1518:06ՄԻՊ-ը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
3117:54Երթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)
4117:48Բագրատ Սրբազանի միջամտությամբ խնդիրն արագ լուծվեց (տեսանյութ)
5516:54«Հավատում եմ, որ կհաղթենք խավարին»․ Արման Դավթյան (Նուռ) (տեսանյութ)
5316:48«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
7316:30