ԱՄՆ ֆիննախը «Ռուսալ»-ի վրայից կհանի պատժամիջոցները
![]() ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կհանի պատժամիջոցներն աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերության վրայից: Գործընթացը կտևի մեկ ամիս, հաղորդում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ ընկերությունը դուրս կգա պատժամիջոցային ցանկից, սակայն նրա ղեկավարը՝ Օլեգ Դերիպասկան, կմնա ցուցակում, նրա բաժնետոմսերը սառեցված են: «Ֆինանսների նախարարությունը ցուցակից կհանի նաև այն ընկերությունները, որոնք կապ ունեն «Ռուսալ»-ի հետ»,- գրում է պարբերականը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ապրիլի սկզբին նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ, մասնավորապես, «սև ցուցակում» էին հայտնվել Օլեգ Դերիպասկայի ղեկավարության տակ գտնվող «En+ Group», «GAZ Group», «Բազովի էլեմենտ» և «Ռուսալ» ընկերությունները: Ֆիննախը սկզբնապես մեկ ամիս ժամանակ էր տվել այդ ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի համար և 2 ամիս՝ գործող պայմանագրերի ավարտի և ընկերությունների հետ համագործակցության դադարեցման համար: Սահմանափակումները պետք է ուժի մեջ մտնեին մայիսի 7-ին և հունիսի 5-ին համապատասխանաբար, ապա այդ ժամկետները բազմիցս երկարաձգվել են: Վերջին անգամ ԱՄՆ ֆիննախը հետաձգել էր պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մինչև հունվարի 21-ը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
