Facebook-ը տեխնոլոգիական ընկերություններին օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրել
Facebook սոցցանցի ղեկավարությունը տեխնոլոգիական ընկերություններին օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն է տրամադրել, գրում է New York Times-ը՝ հղում անելով ներքին փաստաթղթերին և ընկերության աշխատակիցների հետ հարցազրույցներին: Պարբերականը, մասնավորապես, մեջբերում է 2017թ. զեկույցները, որոնցում ասվում է, թե գործընկեր որ ընկերություններին են փոխանցվել տվյալները: Դրանցից պարզ է դառնում, որ Facebook-ը հասանելիություն է տրամադրել՝ անտեսելով գաղտնիության պաշտպանությունը: Փաստաթղթերում ասվում է նաև, որ համաձայնությունները շահույթ է բերել ավելի քան 150 ընկերությունների: Ընկերության գաղտնիության և հանրային քաղաքականության գծով տնօրեն Սթիվ Սաթերֆիլդի խոսքով՝ համաձայնություններից և ոչ մեկը չի խախտել օգտատերերի գաղտնիությունը: Սակայն, միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ վերջին տարում ընկերությունը սխալ քայլեր է կատարել և վստահությունը կրկին վերադարձնելու համար պետք է շատ բան անի: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման պատճառով ընկերության դեմ հետաքննություն է սկսվել: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06