ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին
Հայաստանի տարածքում կենսալաբորատորիաների գործունեության հարցով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը կառուցողական է ընթանում: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Մոսկվան մտահոգված է ռազմակենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի գործունեությամբ, մասնավորապես, Ռուսաստանի սահմանների մոտ բժշկակենսաբանական ակտիվությամբ: ՀՀ իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել էին, որ ԱՄՆ-ի միջոցներով ստեղծված լաբորատորիաներն ամբողջությամբ գտնվում են Երևանի վերահսկողության տակ, և պատրաստակամություն էին հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ: «Ռուսական և հայկական կողմերի միջև կենսալաբորատորիաների գործունեության հարցով երկխոսություն է ընթանում, ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր սահմանների մոտ այլ երկրների հետ: Այդ հարցը մեզ մտահոգում է: Իմ տեղեկություններով՝ հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական է ընթանում, այդ հարցերում փոխըմբռնում կա»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը: «Երկխոսությունը, մասնավորապես, կապված է օտաերկրյա զինվորականների ներկայության կամ բացակայության հետ: Ի դեպ, ՀԱՊԿ շրջանակներում ևս ենթադրվում է քննարկում՝ այլ երկրների հետ օտարերկրյա զինվորականների առկայության հարցի շուրջ»,- նշել է դեսպանը: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30