«Պահանջում եմ գլխավոր դատախազի հրաժարականը». Ինեսա Պետրոսյան
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Չնայած այն հանգամանքին, որ մեկ գրամ հավատ չունեի, որ այդ անձը կարող էր դրական առումով փոխվել, բայց ամեն դեպքում սպասում էի։ Այսօր շարունակվելու է դատարանում քննվել Անդրիաս Ղուկասյանի դեմ շինծու մեղադրանքով իրականացվող գործի քննությունը, որի նախաձեռնողներն են եղել նախկին նախագահն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Մինչ օրս այդ անձը չկարողացավ կամք դրսևորել և հրաժարվել դատարանում այդ շինծու մեղադրանքից։ Դա նշանակում է, որ Արթուր Դավթյանը շարունակում է իր գործելաոճը և նրա մոտ ոչինչ փոխվել։ Այլ գործերով նույնպես դատախազությունն աշխատում է նախկին, հին մեթոդներով՝ կեղծ և շինծու գործերը դատարան ուղարկելով։ Նոր Հայաստանին հարիր չի գործող գլխավոր դատախազը, ում պաշտոնավարումը չարիք է դարձել ամբողջ համակարգի համար, քանի որ դատախազությունում աշխատող ազնիվ դատախազներն ստիպված են լինում կատարել Արթուր Դավթյանի անօրինական կարգադրությունները։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24