Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին. կան զոհեր և վիրավորներ
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., 1964 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ոչ բնակելի տան պարսպին, ինչի հետևանքով ուղևորներ Տ. Ք.-ն (1996 թ.) և Ա. Ք.-ն (1997 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Մ. Ք.-ն (2007 թ.) և Լ. Ք.-ն (1998թ.)՝ Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկները Մ. Ք.-ի և Ա. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ք-ինը և Տ. Ք.-ինը՝ բավարար: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և Ժ. Ք.-ի (1972 թ.) դիերը: Ըստ Shamshyan.com-ի՝ մեքենայում եղել են ընտանիքի անդամներ․ մահացածները ամուսիններ էին, վիրավորները նրանց երեխաներն ու թոռներ են, որոնք վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից: Ճանապարհն ամբողջությամբ պատված էր մերկասառույցով, և վթարի հիմնական պատճառներից մեկն էլ դա է եղել։ |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18