Չինաստանում հայտնել են ԱՄՆ-ի հետ մի շարք առևտրային հակասությունների վերացման մասին
![]() Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են կոնսենսուսի հասնել՝ ավտոմեքենաների, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների և էներգառեսուրսների առևտրի շուրջ մի շարք հակասությունների վերացման համար: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ներկայացուցիչը: «Չինաստանն ու ԱՄՆ-ը մոտ են առևտրային կոնկրետ հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելուն: Մանրամասները կհրապարակվեն շուտով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանը կհամաձայնի գործող 40%-ից մինչև 15% նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների համար մաքսատուրքերը: Նշենք, որ Արգենտինայում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի ընթացքում Չինաստանի ղեկավարն ու ԱՄՆ նախագահը փոխադարձ քայլերի շուրջ համաձայնության էին եկել: Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը խոստացել էր կարգավորել առևտրային իրավիճակն ու սկսել ԱՄՆ-ից գյուղատնտեսական և այլ ապրանքների զգալի ծավալի ձեռքբերումը: ԱՄՆ նախագահն ընթացիկ տարվա հունվարի 1-ից չինական ապրանքների համար 10%-25% մաքսատուրք էր սահմանել: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
