Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հունվարի 1-ից գազի գինը կմնա այն, ինչ ունենք այսօր». Գարեգին Բաղրամյան

354
Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 13:05
«Հունվարի 1-ից գազի գինը կմնա այն, ինչ ունենք այսօր». Գարեգին Բաղրամյան

Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցին՝ տարին վերջանում է, գազի գնի հետ կապված ռուսական կողմի հետ պայմանավորվածություններն ի՞նչ ընթացքի մեջ են: «Բանակցությունները շարունակվում են: Պայմանագրի ավարտվելը խնդիր չի, կերկարաձգվի, մինչև բանակցությունները կավարտվեն: Քանի դեռ պայմանավորվածություն չկա, հունվարի 1-ից գազի գինը կմնա այն, ինչ ունենք այսօր»,- ասաց նա՝ հավելելով, որ գնի նվազեցման ուղղությամբ կողմերի տրամադրվածությունը փոխշահավետ է ու բարեկամական:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: