Ուկրաինան հետախուզում է հայտարարել Սարկիսով եղբայրների նկատմամբ
Ուկրաինայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ, «РЕСО-Гарантия» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում տեղակայված հաղորդագրությանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել «մի խումբ անձանց կողմից առանձնակի խոշոր չափերի կազմակերպված խարդախություն» հոդվածով: ՆԳՆ-ում նրանց «անհետացման» ամսաթիվը նշված է 2018թ. սեպտեմբերի 24: Հետախուզման այլ մանրամասներ հայտնի չեն: Նշենք, որ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները «РЕСО-Гарантия» ապահովագրական ընկերության 60,7%-ի բաժնետերերն են, մյուս մասի բաժնետերն է AXA Group ֆրանսիական ապահովագրական ընկերությունը (36,7%): Ուկրաինայում նրանք ընդգրկված են եղել «Просто-Страхование» ապահովագրական ընկերության ղեկավար կազմում: Forbes ամսագիրը նրանց ներառել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18