Սերժը եկավ, խլացրեց, գնաց
Վերջին օրերին քննարկման լայն թեմա է դարձել Սերժ Սարգսյանի՝ ընտրություններին մասնակցելու հարցը: Հատկանշական է, որ հանրությունը քննարկման թեմա է դարձրել ոչ թե վերջինի՝ ընտրություններին մասնակցելու փաստը, այլ պրոցեսը: Քաղաքացիներին հատկապես անհասկանալի է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու ներկայացավ՝ ռադիոխլացուցիչներով կահավորված ուղեկցող մեքենայով (ինչպես նախկինում), որի հետևանքով խաթարվեց լրագրողների աշխատանքը և ինտերնետային կապը: Բացի այդ, վերջինին ուղեկցող անձանցից մեկն անընդհատ փակում էր լրագրողների ճանապարհը՝ թույլ չտալով մոտենալ և հարցեր ուղղել: Ասում են, որ այս հանգամանքն անընկալելի է դարձել մեծ թվով քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է վերջինը շարունակել օգտվել նման արտոնություններից: Համաձայն շրջանառվող լուրերի, քաղաքացիները հարցեր են հնչեցնում, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրավունք ունի խլացուցիչներով կահավորված ուղեկցող ավտոմեքենայով տեղաշարժվել և արդյո՞ք պատասխանատվության չի ենթարկվելու վերջինին ուղեկցող և լրագրողների աշխատանքը խոչընդոտող անձը: Ասում են նաև, որ հանրությանը զարմանք է հարուցել այն հանգամանքը, որ ոստիկանությունը, կառավարությունը որևէ կերպ չեն արձանագրել տվյալ փաստերը և պարզաբանում չեն ներկայացրել: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24